Հունվարի 26-27-ը Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում «Բնապահպանական հարցերով որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության արդյունավետությանն աջակցելուն ուղղված Մաաստրիխտյան հանձնարարականները» խորագրով սեմինար:
Սեմինարն ուղղված է պետական կառավարման համակարգի, ՏԻՄ մարմինների, ՀԿ-ների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ բնապահպանական հարցերով հանրային մասկացությունը խթանելու և կազմակերպելու հարցում միջազգային կոնվենցիոն կարգավորումների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը:
Ողջունելով միջազգային փորձագետներին և կազմակերպիչներին, ՀՀ ՇՄՆ տեղակալ Աննա Մազմանյանը նշել է, որ այս միջոցառումը կարևոր և ժամանակին է այն առումով, որ ներկայումս մշակված է` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի և փարձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և սեմինարի ընթացքում տրված տեսական ու գործնական գիտելիքները կնպաստեն օրենքի մշակման աշխատանքների ամփոփմանը:
Սեմինարն անցկացվում է ՄԱԿ-ի ԵՏՀ և ԵԱՀԿ աջակցությամբ: