Սերմնաբուսաները սերմից աճեցված մեկից երկու տարեկան բույսեր են և բնորոշվում են հետևյալ բնութագրիչներով՝
աճեցված լինեն տեղական ծագում ունեցող սերմերից, որոնք հավաքվել են լավ գենետիկական հատկություններով օժտված ծառերից։ Կարելի է նաև  օգտագործել այլ երկրներից ներկրված սերմերից աճեցված բույսեր՝ պահպանելով անտառսերմնային շրջանցման սկզբունքները,
ունենան ուղիղ բներ՝ ամբողջությամբ փայտացած ընձյուղների գագաթներով և ձևավորված բողբոջներով, 
չափսերը տարբեր տեսակների մոտ պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին (բնի տրամագիծը արմատավզիկի մոտ առնվազն 205-6 մմ, վերգետնյա մասի բարձրությունը առնվազն 10-30 սմ),
օժտված լինեն լավ զարգացած փնջաձև արմատային համակարգով՝ վերգետնյա մասին համապատասխան արմատների քանակով, 
արմատային համակարգի երկարությունը պետք է լինի առնվազն 20 սմ։
 
                                        
                      
                                        
                                        
                                        

