Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո՝ ազգային իրավազորությունից դուրս տարածքներում ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։
Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պահպանման հարցերը՝ ազգային սահմաններից դուրս տարածքներում, դիտարկելով դրանք որպես կայուն զարգացման ապահովման կարևոր բաղադրիչ։
Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվեց 18 երկրների կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասավ 134-ի։
Այն արդեն վավերացրել են 50 պետություն, որոնցից 18-ը իրենց վավերագրերը հանձնեցին ավանդապահին համաժողովի ընթացքում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ։
