Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ աէմիրություններում` Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցության նպատայով: Այցի շրջանակում նախարարն հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար՝ տիկին Ամնա ալ Շամսիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականին Հայաստանում։ Զրույցի հիմնական առանցքում էր նաև Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը (Kunming–Montreal Global Biodiversity Framework)։ Հաշվի առնելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հաջողությամբ հյուրընկալել են COP28 համաժողովը, նախարարը կարևորել է այդ փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը Հայաստանում սպասվող COP17-ի կազմակերպչական գործընթացներում։ Նախարարը նշել է, որ Հայաստանը վճռական է COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով՝ համախմբելով միջազգային փորձը, առաջատար գիտական մոտեցումները և նորարարական լուծումները՝ նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանությանը և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը։ Կողմերը նաև անդրադարձել են երկու երկրների նախարարությունների միջև ստորագրված հուշագրին, որի շրջանակում արդեն իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված`
- կլիմայի փոփոխության դեմ պայքարին, - կենսաբազմազանության պահպանությանը,
- շրջակա միջավայրի մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործմանը,
- վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանը,
- բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը,
- էկոտուրիզմի զարգացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպաստելով երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։