Հարգելի գործընկերներ, յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»։
Օրվա խորհրդի շրջանակում, Շրջակա միջավայրի նախարարությունը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ին նախաձեռնել է ԶԼՄ ներկայացուցիչների այց ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ՝ ծանոթանալու Հայաստանում օդի որակի մոնիթորինգի գործընթացին։
Հարգելի գործընկերնե՛ր, ՊՈԱԿ այցի ընթացքում դուք հնարավարություն կունենաք՝
բացահայտելու Հայաստանի ջանքերը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ոլորտում,
կծանոթանաք Հայաստանում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի իրականացման գործընթացի մանրամասներին,
տեղում ականատես կլինեք, թե ինչպես են օդի նմուշները վերլուծվում լաբորատորիայում, և ինչպես են տվյալները մշակվում ու ամփոփվում,
պատկերացումներ կկազմեք օդի աղտոտվածության ներկա վիճակի և աղտոտվածության խնդիրների մասին,
կծանոթանաք օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ հանրությանն իրազեկելու գործընթացին և ընթացակարգերին։
Հասցե` ք․ Երևան, Պարույր Սևակի 5/2
Խնդրում ենք մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 15։00 Ձեր լրատվամիջոցի ներկայացուցիչների տվյալներն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին կամ կապ հաստատել նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ, հեռ․՝ 011 818 544:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։