ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.04.2021
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր

Նախարարի տեղկալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են  նաև Շրջակա միջավարի նախարարության   «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ  Լ. Գալստյանը և ֆոնդերի  հաշվառման և պահպանության բաժնի պետ Լ. Ղազարյանը:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ քննարկվել է էկոտուրիզմի զարգացման, զբոսաշրջային նոր ուղղությունների մշակման,աշխատակազմը համապատասխան մասնագետներով համալրելու, բնակչության էկոգիտակցության մակարդակի բարձրացման և բնության հատուկ պահպանվող  տարածքներիկառավարման վերաբերյալ այլ հարցեր:
Նախարարի տեղակալը շեշտել է , որ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար մեծ ներուժ կա, և այն  կայացնելու համար առկա տարածքների ճիշտ օգտագործման մեխանիզմներ է պետք մշակել: 
Հանդիպումը շարունակվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում: Տեղում քննարկվել են առկա խնդիրները, ներկայացված ցուցանմուշների պահպանման և մշակման մեթոդները: