06.02.2026
Թափոնների կառավարման ոլորտում մատուցվող ծառայությունները հասանելի են էլեկտրոնային եղանակով
Թափոնների կառավարման ոլորտում ծառայությունները՝ էլեկտրոնային եղանակով
Հարգելի՛ տնտեսվարողներ և շահագրգիռ անձինք,
Տեղեկացնում ենք, որ թափոնների կառավարման ոլորտում մատուցվող ծառայությունները հասանելի են էլեկտրոնային եղանակով՝ nature.e-gov.am հարթակում։ «Թափոնների առաջացման, պահման, օգտագործման և հեռացման մասին վարչական վիճակագրական հաշվետվության ներկայացում» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
- Մուտք գործեք nature.e-gov.am հարթակ՝ https://nature.e-gov.am/hy/
- Բացեք «Ծառայություններ» բաժինը և ընտրեք
- «Թափոնների առաջացման, պահման, օգտագործման և հեռացման մասին վարչական վիճակագրական հաշվետվության ներկայացում» ծառայությունը։
- Սեղմեք «Դիմել առցանց» կոճակը և լրացրեք հայտը՝ համաձայն ներկայացված դաշտերի։
Եթե դիմելու ընթացքում առաջանան հարցեր՝
-բովանդակային հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 818 555 (ներքին 5311, 5312),
-տեխնիկական աջակցության համար՝ 08000-2020 կամ 010 585 980։
