02.05.2022
                        Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել են համապետական շաբաթօրյակին
                                                
                                                Նախարարության ներկայացուցիչները մաքրման աշխատանքներ են իրականացրել  Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել են   համապետական շաբաթօրյակին։
Նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին շաբաթօրյակին մասնակցելու և իրենց օրինակով շրջակա միջավայրի մաքրության հանդեպ անտարբեր շատ քաղաքացիներին օրինակ ծառայելու համար:
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ ուժերով պահպանել  ու պաշտպանել մեր միջավայրի անխաթարությունն ու մաքրությունը:
 
 
                       
                       
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                        










