21.07.2022
                        Ճանաչենք Հայաստանի բնությունը
                                                
                                                Շաքիի ջրվեժը թռչնի թռիչքի բարձրությունից։
Բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը: Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար:
                      
                      
                                        