08.09.2025
«Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնության մեկնարկային միջոցառում
Ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 10:30-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Մանուգեան սրահում տեղի կունենա «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնության մեկնարկային միջոցառումը։
Միջոցառումը կազմակերպվում է Շրջակա միջավայրի նախարարության և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) համագործակցությամբ։
Այս աշխատաժողովը կնշի նախաձեռնության պաշտոնական մեկնարկը և կներկայացնի, թե ինչպես է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան (CBD) իրականացվում Հայաստանում։
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/uHDOf