ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենին:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում համագործակցության շարունակական ընդլայնմանը, ներառյալ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական կայունության և բնապահպանական ռիսկերի նվազեցման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններին։ 
Քննարկել են  արդեն իսկ իրականացվող ծրագրերի ընթացքը և մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն փոխգործակցության արդյունավետությունն ու երկարաժամկետ կայունությունը։
Հայաստանի և Նորվեգիայի համագործակցությունն ունի ամուր հիմք, որի կարևոր փուլերից մեկն էր 2025 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում ստորագրված համագործակցության հուշագիրը։ 
Պարոն Էրիկսենի հետ  վերահաստատվել է պատրաստակամությունը`  շարունակելու սերտ համագործակցությունը և համատեղ քայլերի ձեռնարկումը՝  բնապահպանական մարտահրավերներին համարժեք արձագանքելու,  գիտական ներուժը զարգացնելու և միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգն առավել արդյունավետ ներկայացնելու համար։