ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.07.2020
ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ ԶԼՄ-ներին

Սույն թվականի հուլիսի 17-ին նախատեսվում է իրականացնել Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով շուրջ 62.000 հատ մանրաձկան բացթողում Սևանա լիճ։ Մանրաձկան բացթողումն իրականացվելու է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք կցանկանան լուսաբանել մանրաձկան բացթողնման աշխատանքները, մասնակցության հաստատման համար մինչև հուլիսի 16-ը՝ 18։00-ն, կարող են կապ հաստատել (011) 818559 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել  press@env.am էլեկտրոնային հասցեին։ Լրագրողների տեղափոխումն ապահովում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Մեկնումը Երևանից՝ հուլիսի 17-ին, ժամը 9։00-ին՝ Կառավարական տուն 3, կենտրոնական մուտքից։