Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ իրականացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները:
Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար:
Նշված գումարից
127,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին,
80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին,
82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին
30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:
Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո: