ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2020
Ջերմոցային գազերի արտանետումների կայունացումը գլոբալ առումով դեռևս չի հաստատվում

2018թ. մարտի 17-ից 22-ը  Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) 47–րդ նստաշրջանը, որին մասնակցել են շուրջ 110 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների, էկոլոգիական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հայաստանից նստաշրջանին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի պահպանության  քաղաքականության բաժնի պետ  Ասյա Մուրադյանը: Նստաշրջանը նվիրված էր Կլիմայի փոփոխության միջկառավարական հարթակի ստեղծման /IPCC/-ի 30-ամյակին, որտեղ ներկայացվել են 30 տարվա ընթացքում հարթակի կողմից կատարված աշխատանքների հիմնական նվաճումները։ Կլոր սեղանի շուրջ քննարկվել են կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքները: Նշվել են IPCC-ի աշխատանքի կարևորությունն այն առումով, որ այն ներկայացնում է կլիմայի փոփոխության  իրական պատկերը իր բարդություններով և խորհրդատվություն է տալիս որոշումներ ընդունող քաղաքական ատյաններին: Փաստվել է, որ ջերմոցային գազերի արտանետումների կայունացումը գլոբալ առումով դեռևս չի հաստատվում և նույնիսկ 2017թ. արտանետումները գերազանցում են 2016թ. արտանետումները: Քննարկվել են մասնավորապես՝ 1,5օ տաքացումը չգերազանցելու հնարավորությունները, կլիմայի փոփոխության և հողի ու հիդրոսֆերայի կապերը։ Մանրամասնությամբ ներկայացվել են ջերմոցային գազերի գույքագրմանը վերաբերող հարցերը, բացահայտված թերությունները և Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրմանMRV համակարգի կարևորությունը: Կարևորվել է նաև իրազեկման և կրթության բնագավառը։  Աշխատանքային խմբերի նախագահների կողմից ներկայացվել են գործընթացը համակարգողների ընտրության մեխանիզմները  և շեշտը դրվել է զարգացող երկրներից գիտնականների ընտրության, նրանց ներգրավվածությունն ապահովելու հնարավորության վրա: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Մոնրեալի արձանագրության, Փարիզյան համաձայնագրով սահմանված խնդիրների և   IPCC-ի աշխատանքների միջև կապը: