ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2020
ՄԱՐՏԻ 23-Ը ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Եղանակի մասին առաջին վկայություններ եղել են վաղ անցյալի իրադարձություններում: Դեռևս 17-18դդ. սկսել են գրանցել ամենօրյա տեղեկություններ եղանակի մասին: Իսկ բարոմետրի հայտնագործումից հետո փորձեր ձեռնարկվեցին կանխատեսել եղանակի փոփոխությունները մթնոլորտային ճնշման փոփոխությամբ: 1872թ. հիմնադրվեց միջազգային օդերևութաբանական կազմակերպությունը /ՄՕԿ/: 1947թ. հոկտեմբերի 11 ստորագրման ներկայացվեց Կոնվենցիան, որի արդյունքում կազմավորվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը /ՀՕԿ/ ՄՕԿ-ի փոխարեն: 1950թ. մարտի 23 Կոնվենցիան ուժի մեջ մտավ: Այս օրը ՀՕԿ-ի կազմավորման պաշտոնական օրն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի շրջանակներում և ունի հետևյալ նպատակները. Հեշտացնել միջազգային համագործակցությունը կայանների ցանցի ստեղծման հարցում, որոնք կատարում են օդերևութաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև հիդրոլոգիական և գեոֆիզիկական ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են օդերևութաբանությանը, և նպաստել կենտրոնների ստեղծմանն ու աջակցմանը, որոնց պարտականություններից է օդերևութաբանական և այլ տեսակի ծառայությունների մատուցման ապահովումը: Նպաստել օդերևութաբանական տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծմանն և աջակցությանը: Նպաստել օդերևութաբանական և այլ համապատասխան ուսումնասիրությունների ստանդարտացմանը և ապահովել ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների միատեսակ հրապարակումը: Նպաստել հետագայում օդերևութաբանության օգտագործմանը ավիացիայում, նավագնացությունում, գյուղատնտեսությունում և մարդու գործունեության այլ բնագավառներում` ջրային խնդիրների լուծման հարցում: Խրախուսել գիտահետազոտական աշխատանքներին և օդերևութաբանության, անհրաժեշտության դեպքում նաև այլ կից բնագավառներում կադրերի պատրաստման աշխատանքներին, ինչպես նաև նպաստել այս գործունեության համակարգմանը միջպետական մասշտաբով: ՀՕԿ նախաձեռնությամբ սկսած 1961թ-ից, մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: ՀՕՕ ամբողջ մոլորակի օդերևութաբանների մասնագիտական տոնն է: Ամեն տարի ՀՕԿ-ը նշում է այս օրը որոշակի նշանաբանով` կարևորելով տվյալ պահին որևէ արդիական թեմա:  www.wmo.ch/pages/index_en.html