ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2025
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: 
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ոչ միայն վայրի բնության ապաստարան են, այլև մեր պատմության անբաժանելի մասը։ Այստեղ բնությունն ու մշակույթը միաձուլվում են՝ ստեղծելով եզակի ու անկրկնելի միջավայր։ 
Վայելեք այդ հրաշալի համադրության բացառիկ օրինակներից մեկը՝ Հավուց թառ վանական համալիրը, որը թաքնված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կանաչ գրկում։
 Այս վայրը խորհրդավոր է, խաղաղ և լի պատմությամբ։
Տեսանյութը՝ Կովկասի բնության հիմնադրամի։