ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Ավետիսյան
Սուրեն Ավետիսյան
նախարար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1951թ. ապրիլի 24-ին Երևանում

1968-1973թթ. ավարտել է ԵՊՀ -ի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը
1973թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտ որպես լաբորանտ
1981 թ. տեղափոխվել է ԳԱԱ փորզառական կենսաբանության ինստիտուտ
1975-1981թթ. աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող
1985-1986թթ. աշխատել է որպես գիտաշխատող
1986-1990թթ. ավագ գիտաշխատող
1986 թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1990-1992թթ. աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի բնության և շրջակա միջավայրի պահպանության և վարչա-տնտեսական հսկողության բաժնի վարիչ, վարչության պետի տեղակալ
1992թ. նշանակվել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ
1994 թ. եղել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի պաշտոնակատար
1994-1997թթ. եղել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար
1995թ. ստացել է Մոսկվայի միջազգային անկախ էկոլոգոքաղաքագիտական համալսարանի պրոֆեսորի գիտական կոչում
1996թ. ընտրվել է Միջազգային էկոլոգիայի ակադեմիայի թղթակից անդամ,
մասնակցել մի շարք բնապահպանական ծրագրերի մշակմանը
2001թ.-ից դասախոսել է ԵՊՀ -ի կենսաբանական ֆակուլտետում
2002թ.-ից «Գիտելիք» հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալն էր
Մահացել է 2010թ. հունվարի 26-ին։  

1.Ամենակարևորներից մեկը, որ ես համարում եմ, Սևանա լճի պրոբլեմն էր. լիճը 1991 թվականից սկսած դատարկվել էր էներգետիկ նպատակներով ջուրը վերցնելու պատճառով: 1994 թվականի երկրորդ կեսին արդեն Սևանից ջրի բացթողումները սկսվեցին թույտրվել միայն և միայն կառավարության որոշման հիման վրա, այսինքն, ամեն մի միլիոն խորանարդ մետրի համար լուրջ պայքար էր գնում կառավարությունում, այնուամենայնիվ մինչև 1996 թվականը Սևանա լճի մակարդակը իջնում և իջնում էր: Այդ միջոցառումների արդյունքում առաջին անգամ մակարդակը երկու սանտիմետրով բարձրացավ 1997 թվականի վերջերին: Երկրորդ խնդիրը, իհարկե, անտառահատումներն էին: Հասանք այն բանին, որ կամաց կամաց նվազեցրինք հատվող անտառների ցուցանիշները: 1994 թվականից հետո կամաց կամաց կայացավ այն նախարարությունը, որն այսօր դուք տեսնում եք: 19951996 թվականներին նախարարության կազմում սկսեցին ընդգրկվել սկզբից Ընդերք