ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սարգիս Շահազիզյան
Սարգիս Շահազիզյան
նախարար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1951թ. օգոստոսի 23-ին Աշտարակում,

1973թ. ավարտել է ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետը
աշխատել է Հայաստանի աշխարհագետների միությունում, այնուհետև Երկրաբանության ինստիտուտում, իբրև` ինժեներ
1994թ. աշխատել է ԵՊՀ-ում որպես շրջանավարտների բաշխման և ստաժավորման բաժնի վարիչ
1997թ. աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում որպես ՀՀ դեսպանության գործերի կառավարիչ, այնուհետև տեղափոխվել է Երևան, նշանակվել ՀՀ վարչապետի խորհրդական
1997թ. հուլիսի 24-ին նշանակվել որպես ՀՀ բնապահպանության նախարար
1998-2007թ. եղել է ԵՊՀ-ի տնտեսական գծով պրոռեկտոր։

1. Այդ ժամանակահատվածում ամրապնդվեց բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը, փայտագողեր հայտնաբերվեցին, անտառային հատվածներ, որտեղ կատարվել էին լուրջ անտառահատումներ: Մեր սուղ միջոցների հաշվին մենք կարողացանք կատարել անտառվերականգման աշխատանքներ: Այդ ժամանակահատվածում նախարարության կազմում ստեղծվեց Բնության հատուկ պահպանվող տարածքների վարչություն, լուրջ աշխատանքներ սկսվեցին ‹‹Սևան›› ազգային պարկի ջրային ռեսուրսների, կենդանական աշխարհի, բուսական աշխարհի պահպանության ուղղությամբ, ձկնագողության դեպքերը բավականին պակասեցին: Ասեմ նաև, որ 1998 թ. երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ Սևանում բաց թողեցինք շուրջ 160 000 հատ գեղարքունիք տեսակի մանրաձուկ, ինչպես նաև 4,5 միլիոնի հասնող սիգ տեսակի մանրաձուկ: Այդ ընթացքում միջազգային կազմակերպություններին ներկայացվեցին համապատասխան ծրագրեր Գիլլի լճի վերականգման ուղղությամբ: Այնուհետև լուրջ ուշադրություն դարձվեց Հայաստանում կենսաբազմազանության պահպանության խնդիրներին: Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվեցին կենդանական և բուսական աշխարհի պահպանության մասին օրենքները: Կազմվեց անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր: Հայաստանը այդ ժամանակահատվածում սկսեց ակտիվորեն մասնակցել էկոլոգիական անվտանգության խնդիրների հետ կապված միջազգային թե գիտաժողովներին, թե կոնֆերանսներին, որտեղ ներկայացվեցին մեր տեսակետները: Հայաստանի կողմից ստորագրվեց Օրհուսի կոնվենցիան, որի շնորհիվ հասարակությանը տրվում էր իրավունք մասնակցելու բնապահպանական օրենսդրական, կատարողական որոշումներին, իրադարձոււթյուններին մասնակից լինելուն: Հայաստանը այդ ընթացքում ակտիվորեն սկսեց մասնակցել կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ կապված խնդիրներին, մասնակցեց Կիոտոյի կոնֆերանսին: Կազմել ենք Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության Ազգային գործողությունների ծրագիր` առաջին անգամ: Այդ ժամանակաընթացքում կազմվել է ‹‹ Կլիմայի փոփոխությունը և բնակչության առողջությունը՚ ›› աշխատանքը, որտեղ կատարվել են բազմաթիվ հետազոտական աշխատանքներ, կան քարտեզներ, որտեղ տրվում է նախկինում եղած Հայաստանի անտառների վիճակը, կիսաանապատային գոտու տարածումը, նշված է, թե ինչպես են դրանք փոփոխվել, ինչ ազդեցություն կարող են թողնել մարդու առողջության վրա: Այդ ընթացքում կազմվել է նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության ծրագիրը, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի կողմից:
2. Հայաստանը մեր երկրագնդի ամենագողտրիկ անկյուններից մեկն է, որտեղ մենք ունենք, կարելի է ասել, գրեթե բոլոր հիմնական կլիմայական գոտիները, բնաշխարհի հիմնական կենսական գոտիները, որոնց պահպանությունը շատ կարևոր նշանակություն ունի: Այդ ուղղությամբ, կարծում եմ, պետք է լուրջ ուշադրություն դարձնել մատաղ սերնդի էկոլոգիական դաստիարակության խնդիրներին: Ի դեպ, ասեմ, որ այն ժամանակ այդ աշխատանքները սկսվեցին, կազմվեցին համապատասխան փաստաթղթեր: Տեղեկություն չունեմ հետագա շարունակության մասին, բայց կարծում եմ, որ դպրոցից, մանկապարտեզից պետք է հայ երեխան դաստիարակվի, որ թուփը, ծառը փչացնել չի կարելի, որ բնությանը պետք է ուշադիր վերաբերվել, բնությունը պետք է չաղտոտել, իսկ հետագայում բնությունը ինքը ժողովրդին ավելի մեծ չափերով կվերադարձնի: