1971թ. ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետը
1973թ. աշխատել է Երևանի տրիկոտաժի ֆաբրիկայում որպես ինժեներ
1974թ. Երևանի ավտոմատիկայի փորձարարական գործարանում որպես ինժեներ
1991թ. նշանակվել է ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
1993թ. նշանակվել է ՀՀ պետական նախարար
1995-1998թ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
1998-2000թթ. ՀՀ բնապահպանության նախարար։
1. Երբ նախարար դարձա, ես ինձ համար կարևոր խնդիր համարեցի, առաջինը` Սևանի մակարդակը գոնե պահել, և հետո` բարձրացնել այն: Տարիներ շարունակ Սևանա լճից բաց է թողնվել տարեկան առնվազն 252 միլիոն խորանարդ մետր ջուր, մեր կատարած աշխատանքների արդյունքում հետագայում հնարավոր եղավ բաց թողնել 198 միլիոն խորանարդ մետր ջուր: Ծավալները հետո սկսեցին էլ ավելի նվազել:
2.Դժվար լուծվելիք խնդիրներ շատ կային. անտառի, հողի, օդի, ջրային ռեսուրսների պահպանությունը, էլ չեմ ասում հանքերը, որոնք շահագործվել էին վայրենաբար: Հարց դրվեց, որպեսզի ամեն մի հանք անձնագիր ունենա, դրա շահագործման համար լիցենզիա ստանան: Խնդիրներ շատ կային, բայց դրանք հնարավոր չէր մեկ տարում լուծել: Համենայն դեպս ես աշխատեցի, որպեսզի դրանց հիմքը դրվի գոնե: Ու կարծում եմ, որ բավական գործ արվեց: Օրինակ, անտառի հետ կապված հարցերը, իմ աշխատած ժամանակահատվածի վերջում արդեն անտառտնտեսություններում դրական արդյունք կարողացանք ստանալ: 90 % - ով հասել էինք մեր նախատեսած արդյունքին, բայց դե ժամանակ էր պետք, ժամանակը արագ էր ընթանում, իսկ գործերը դանդաղ էին գնում, և ես շատ բան չհասցրեցի անել: