«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 16։00-ին, Կոտայքի մարզի, Նաիրի hամայնքի Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: