«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանաված կարգով հայտնում եմ Ձեզ, որ 2024 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Զարինջա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա Արագածոտնի մարզի Թալին համայնքի Զարինջա բնակավայրում «ՇԻՆՎԵԿՏՈՐ» ՍՊԸ կողմից ներկայացված Զարինջա բնակավայրի կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):