«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, ապրիլի 29-ին ժամը 13:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենան «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության կողմից Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի (դիզելային ավտոհավաքակայանի կառուցում, դիզելային ավտոպարկի կազմի նորացում, պայթուցիկ նյութերի նոր պահեստի տեղակայում, թիվ 1, 2 և 4 դյուկերների հակավթարային և սպասարկման ավազանների տեղակայում) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: