19.04.2021
«Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության կողմից Սյունիքի մարզի Կապան համայնքում նախատեսվող անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, ապրիլի 29-ին ժամը 10:00-ին Կապանի մշակույթի պալատում (փոքր դահլիճ, հասցե՝ ք. Կապան, Չարենցի 1) տեղի կունենան «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության կողմից Սյունիքի մարզի Կապան համայնքում նախատեսվող անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: