ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2021
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 29-ին ժամը 14:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2)  տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի  օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի (Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (ՍԼԶՏԱԵՀ SARD-1200) կառուցում և բացահանքի վերջնական  եզրագծի փոփոխություն) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 

Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: