ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.06.2024
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի 110 կՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքից և 220 կՎ օդային գծի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հուլիսի 4-ին, ժամը 14:30-ին Սյունիքի մարզի Քաջարանի մշակույթի պալատում /հասցեն` Քաջարան, Լեռնագործների 2, տեղի կունենա «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի 110 կՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքից և 220 կՎ օդային գծի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: