ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2023
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ - Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի վերակառուցման վերաբերյալ ս.թ. փետրվարի 1-ին ժամը 11։00-ին նախատեսվող հանրային լսումների մասին

2023 թվականի փետրվարի 01-ին ժամը 11:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի կառուցում (Լրացուցիչ ջրամատակարարման համակարգ Գեղի ջրամբարից հարստացուցիչ գործարան)» նախատեսվող գործունեության վերաբերյալ:

Ձեռնարկող՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերություն
Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան և Քաջարան համայնքներ
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա
Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, օրը և ժամը ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան համայնքների ղեկավարների նստավայրերի վարչական շենքերում սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը 12 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից
Քննարկումների պատասխանատու ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների ղեկավարներ
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը էլ. փոստ՝ էլ. փոստ՝ kapan.syuniq@mta.gov.am, qajaran.syuniq@mta.gov.am, asya.ghazaryan@zcmc.am
հեռ. +374-285-42036, 0285-3-21-81, +374 41 811 044