ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.02.2021
«Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածի ճանապարհային և ինժեներական հաղորդակցուղիների աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 2-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32) տեղի կունենան «Երևաննախագիծ» ՓԲԸ  կողմից ձեռնարկվող Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածի ճանապարհային և ինժեներական հաղորդակցուղիների  աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: