Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանում (ք․ Երևան, Արգիշտիի փ․ 1 մասնաշենք) կկայանան Երևանի քաղաքապետարանի կողմից փորձաքննության ներկայացված՝ 2024-2030թթ. ժամանակահատվածի համար նախատեսվող «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ» հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսումներ (2-րդ լսում):
Գլխավոր հատակագծի՝ ՌԷԳ հաշվետվությամբ ներկայացված հիմնական դրույթների ապահովումը հիմք է ծառայելու քաղաքի վարչական շրջանների, գոտիների, ենթակառուցվածքների և քաղաքային տնտեսության, սոցիալական, բնապահպանական ոլորտների հետագա զարգացման համար:
Շահագրգիռ հանրությունը՝ գրավոր, իսկ հանրային լսումների ընթացքում նաև բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացնել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ փորձաքննության ընթացքում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի ծանուցումից հետո՝ 25 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-18: