ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.02.2025
Տիգրան Ջիլավյանի կողմից ներկայացված Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի Երևան-Մեղրի մայրուղի 1-2կմ, 49 հողամաս հասցեում նախատեսվող պահեստային տնտեսության կառուցման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ փետրվարի 28-ին՝ ժամը 11։00-ին Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Տիգրան Ջիլավյանի կողմից ներկայացված Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի Երևան-Մեղրի մայրուղի 1-2կմ, 49 հողամաս հասցեում նախատեսվող պահեստային տնտեսության կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մասիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: