ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.10.2022
«ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ-ի Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Պուճուր գետ» տեղամասի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում /հասցե՝ ք. Ջերմուկ, փ. Մյասնիկյան շ. 8/ տեղի կունենա «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ-ի Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Պուճուր գետ» տեղամասի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/: 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: