«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. ապրիլի 5-ին` ժամը 14.00-ին, Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Ենոքավան բնակավայրում տեղի կունենա «Տավուշի մարզի Ենոքավան համայնքի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակում» շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման նախնական գնահատման և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: