Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հունվարի 7-ին ժամը 11:00-ին Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա ԽՈՐ ՍԹՈՈՒՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Արարատի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: