«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի վարչական շենքում կայանալիք «ԽԻՃ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արմավիրի մարզի Փարաքարի բազալտների հանքավայրի Հաղթանակ տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումները չեղարկվում է համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 9-ի Մերձավան համայնքապետարանի կողմից ստացված N548 գրության՝ համայնքների միավորման ու վերակազմակերպման /խոշորացման/ գործընթացի պատճառով, որի արդյունքում այս պահի դրությամբ հնարավոր չէ կազմակերպել հանրային քննարկումները:
Հետագա գործընթացի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: