ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2025
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից«Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասում կառուցապատման նպատակով ներդրումային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի շենքում տեղի կունենա ՀՀ Կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1184-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասում կառուցապատման նպատակով ներդրումային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ջրվեժի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218