Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի ՝ 2024թ. օգոատոսի 29-ին` ժամը 16.00-ին Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի /Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 3/ շենքում տեղի կունենա՝ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հայշվետվության վերաբերյալ հանրային քննարկում:
Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի և շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Գորիսի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնկան կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում):
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։