ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.08.2024
«Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի ՝ 2024թ. օգոատոսի 30-ին` ժամը 11.00-ին Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում /Սյունիքի մարզ, գ. Տաթև/ շենքում տեղի կունենա՝ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հայշվետվության վերաբերյալ հանրային քննարկում: 
        Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի և  շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, Տաթևի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնկան կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում):
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։