ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.12.2022
«Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Արաքսի ավազի հանքավայրի 1-ին տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ հունվարի 5-ին ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Արաքսի ավազի հանքավայրի 1-ին տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նպատակով  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/: 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: