10.12.2021
«ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Ապագայի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ դեկտեմբերի 21-ին ժամը 12:00-ին Ջրառատի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Ապագայի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: