ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.01.2025
«Վիշկա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան Գարեգին Նժդեհի փողոց 15/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնոլ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 12։00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 26 շենք) տեղի կունենա «Վիշկա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան Գարեգին Նժդեհի փողոց 15/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնոլ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ 
      Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  Հեռ 011 220 218