ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.08.2021
«Վիկակո» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շիրակի մարզի Անիպեմզայի և տուֆերի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյա

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 30-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Մարալիկ համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Վիկակո» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շիրակի մարզի Անիպեմզայի և տուֆերի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկումներ(4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: