12.03.2021
«Վեստ Մենեջմենտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Վեդիի աղբավայրի վերակառուցման և բանեցված կապարաթթվային մարտկոցների ընդունման գործարանի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 24-ին ժամը 15:00-ին Արարատի մարզի Վեդիի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արարատի մարզի Վեդիի աղբավայրի վերակառուցման և բանեցված կապարաթթվային մարտկոցների ընդունման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: