ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.10.2024
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Արզական-Երևան ջրատարի» նշակետ 165+50 նախատեսվող «Նոր Հաճըն» փհէկի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Նոր Հաճընի հանայնքապետարանի շենքում տեղի կունենա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Արզական-Երևան ջրատարի» նշակետ 165+50 նախատեսվող «Նոր Հաճըն» փհէկի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):