ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2023
«Վեգա Ուորլդ» ՍՊԸ կողմից ձեռնարկվող կենցաղային սպառման ապրանքների թափոնների ընդունման, պահեստավորման և վերամշակման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. մարտի 28-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում, տեղի կունենան «Վեգա Ուորլդ» ՍՊԸ կողմից ձեռնարկվող կենցաղային սպառման ապրանքների թափոնների ընդունման, պահեստավորման և վերամշակման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: