ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2023
«Վայոց Ձոր Ֆրուկտ» ՍՊԸ-ի Վայոց Ձորի մարզի Գնիշիկի քվարցիտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով2023թ. մարտի 22-ին ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի  Արենիի  համայնքապետարանում կիրականացվի «Վայոց Ձոր Ֆրուկտ» ՍՊԸ-ի Վայոց Ձորի մարզի Գնիշիկի քվարցիտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/:       
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հատի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: