19.03.2021
«ՎԱՍԻԼ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի «Հարավային» տեղամասի բացահանքի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 29-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Պեմզաշենի համայնքապետարանում տեղի կունենա «ՎԱՍԻԼ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի «Հարավային» տեղամասի բացահանքի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: