10.05.2021
«Վաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի Նորամարգի ավազի հանքավայրի «Վաս» տեղամասի երևակումում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ. մայիսի մայիսի 20-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի Նորամարգի համայնքապետարանումտեղի կունենան «Վաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի Նորամարգի ավազի հանքավայրի «Վաս» տեղամասի երևակումում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ /:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: