Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վանանդ ագրո» ՓԲԸ-ի կողմից նախատեսվող Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի 7-րդ հողամաս հասցեում նախատեսվող նուշի մշակման արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Բաղրամյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218