ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.11.2024
Մուշեղ Գրիգորյանի կողմից փորձաքննության ներկայացված՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Թևոսյան 2/13 հասցեում առևտրի սրահի և տեխնիկական շինությունների կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և  ՀՀ  կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝  2024 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Վանաձորի համայնքապետարանում տեղի կունենա  Մուշեղ Գրիգորյանի կողմից  փորձաքննության ներկայացված՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Թևոսյան 2/13 հասցեում առևտրի սրահի և տեխնիկական շինությունների կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ հանրության դիտողությունները և առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ` envexpertise@env.am):