01.09.2021
«Գրասառ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Սևան» ԱՊ տարածքում, Դրախտիկ գյուղից 3 կմ դեպի արևելք հանգստի գոտու կազմակերպման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 11։00-ին, Գեղարքունիքի մարզի, Շողակաթի համայնքապետարանի շենքում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, գ.Շողակաթ 2-րդ փ. 1/1) տեղի կունենա «Գրասառ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Սևան» ԱՊ տարածքում, Դրախտիկ գյուղից 3 կմ դեպի արևելք հանգստի գոտու կազմակերպման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: