14.12.2021
«Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Սևքարի անտառտնտեսության» 2021-2030թթ. անտառկառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպել և իրականացնել «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Սևքարի անտառտնտեսության» 2021-2030թթ. անտառկառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: